Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Իրանում վերաբացվում են առևտրի կենտրոններն ու խանութները

Իրանում վերաբացվում են առևտրի կենտրոններն ու խանութները
20.04.2020 | 22:02

Իրանում այսօրվանից վերագործարկվում են միջքաղաքային մայրուղիները, վերաբացվում են խոշոր առևտրի կենտրոնները, հայտնում է «Associated Press»-ը:
Բացվել են ինչպես շքեղ առևտրի կենտրոններն, այնպես էլ՝ շուկաները:


Այսօրվանից կգործի Թեհրանի Մեծ շուկան: Խանութները բաց կլինեն մինչև երեկոյան 18:00: Իրանի Կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբի ղեկավար Ալի Ռեզա Զալին նախազգուշացրել է, որ գործարար ակտիվության վերսկսումը կարող է նպաստել երկրում կորոնավիրուսի ակտիվ տարածմանը:

Դիտվել է՝ 575

Մեկնաբանություններ